Հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով
21.02.2017 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և քննչական բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 20-ին, ժամը 12.05-ին, կամավոր բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Արամ Գ.-ն, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: