Ոստիկանները հայտնաբերեցին դեղատնից կողոպուտ կատարած անձին
Մարտի 26-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին Մաշտոցի պողոտայի 24/1 հասցեում գործող դեղատան աշխատակցուհուց հաղորդում էր ստացվել, որ դիմակավորված անձը մտել է դեղատուն և դրամարկղից բացահայտ հափշտակելով փող՝ հեռացել է:
Մարտի 27-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Մամիկոնյանց փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Տիգրան Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Տիգրան Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: