Կողոպուտի մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից
 
                                            ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ԱՎՎ Արարատի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և ոստիկանության Արարատի բաժին է տարվել 36-ամյա Գևորգ Հ.-ն, որը 2015 թ. հուլիսի 3-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
 Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					