1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կողոպուտ կատարած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

31.10.2023 16:02 Կողոպուտ
Կողոպուտ կատարած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Հոկտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցի հագուստի խանութից գողություն են արել:
Նշված հասցե մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ մի երիտասարդ հափշտակել է դարակում դրված դրամապանակները և դիմել փախուստի:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 22-ամյա բնակիչը: Նա Պռոշյան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: