1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կողոպտել և ծեծի են ենթարկել

20.11.2014 12:59 Կողոպուտ
Հոկտեմբերի 31-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի 15 շենքի թիվ 41 բնակարանի հարևանի տնից ձայներ են գալիս, կարծես կողոպուտ են կատարում: 
Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 18.10-ին,1942 թ. ծնված Ռուզաննա Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ին, իր բնակարան մտնելիս, երկու անհայտ անձինք մտել  են բնակարան, բացահայտ հափշտակել իր 3 ոսկյա մատանիները, ծեծի են ենթարկել իրեն և դիմել փախուստի: 
Նշանակվել է ԴԲՓ:
Վնասի չափը պարզվում է:
Նոյեմբերի 18-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողները, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Նաիրի Մ.-ին, որը խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը  1981 թ. ծնված Վազգեն Ս.-ի  հետ:  
Նաիրի Մ.-ն ձերբակալվել է: 
Ձեռնարկվում են միջոցառումներ Վազգեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: