ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարոնյան փողոցի թիվ 1 շենքում կնոջ են կողոպտել․ Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

07.05.2021 09:19 Կողոպուտ

Մայիսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Պարոնյան փողոցի շենքերից մեկում կողոպուտ է եղել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզեց հետևյալը. մի տղամարդ բացահայտ հափշտակել էր մի կնոջ ոսկյա զարդերը, ծեծել էր նրան ու փախել։ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները դեպքի հանգամանքները ճշտելուն զուգահեռ ճշտեցին նաև տղամարդու արտաքին նկարագիրը։ Խմբերը սկսեցին որոնողական միջոցառումները. տեղեկություն կար, որ կասկածվողը թաղամասում է։ Ահազանգից մոտ երկու ժամ անց տղամարդը հայտնվեց ոստիկանության ծառայողների տեսադաշտում և կասկածանքով բերման ենթարկվեց Կենտրոնական բաժին։ Տուժողից հաղորդում է ընդունվել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: