1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կողոպտել էր նախկին կնոջը. Նաիրիի ոստիկանները հայտնաբերել են 30-ամյա տղամարդուն

23.03.2022 10:40 Կողոպուտ
Կողոպտել էր նախկին կնոջը. Նաիրիի ոստիկանները հայտնաբերել են 30-ամյա տղամարդուն

Մարտի 21-ին, ժամը 20.25-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ նախկին ամուսինը ստիպողաբար իրենից վերցրել է 13000 ռուբլի, բջջային հեռախոսներ, անձնագրեր և իրեն ծեծի ենթարկելով՝ սպառնացել, թե կվնասի:
Նշված հասցե մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ  ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանություն զանգած կնոջ նախկին ամուսինը, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, կնոջ կամքին հակառակ մտել է բնակարան, ծեծել նրան, սպառնացել, ապա ննջասենյակի պահարանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսներ, 11 000 ռուբլի, ոսկյա ականջօղեր, անձնագրեր, բանկային քարտեր ու հեռացել, ինչից հետո զանգել է կնոջը և անձնագրերը վերադարձնելու համար պահանջել 400 000 դրամ:
Հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 30-ամյա տղամարդը Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: