1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպառնացել էր վարորդին, ապա կողոպտել

23.03.2023 12:27 Ավազակություն
Սպառնացել էր վարորդին, ապա կողոպտել

Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարտ ամսին ոմն Նիկոլայ Սուրենավան բնակավայրում կատարել է կողոպուտ: Ձեռնարկված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա ինքնությունը՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակիչ: Պարզվել է նաև, որ 40-ամյա տղամարդը մարտի 16-ին Սուրենավան գյուղի կենտրոնական ճանապարհին նստել է «Մերսեդես» մակնիշի մի մեքենա և վարորդից պահանջել, որ մեքենան վարի Մարմարաշեն բնակավայրի ուղղությամբ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կվնասի: Արմաշցի վարորդը վախից իջել է մեքենայից և կանգնելով քիչ հեռվում՝ նկատել է, թե ինչպես է տղամարդը բացահայտ հափշտակում մեքենայի նվագարկիչը՝ բարձրախոսներով, համարանիշերը և անձնագիրը:
Արարատի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 22-ին 40-ամյա տղամարդը Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: