Կողոպտիչը հայտնաբերվեց և ձերբակալվեց
Փետրվարի 9-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Վանաձորի բաժին է դիմել 36-ամյա մի կին և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 16.30-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի փողոցի խանութներից մեկում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը կինը փողոցում նկատելով և ճանաչելով կողոպտչին՝ դիմել է ոստիկանություն:
Ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.00-ին, Վանաձորի Ավետիսյան փողոցից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Անդրանիկ Վ.-ն:
ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Անդրանիկ Վ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: