Կողոպտչին հայտնաբերեցին հիվանդանոցի բակում
Հունիսի 25-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Հարություն Շ.-ին:
Պարզվել է, որ նա հունիսի 24-ին, ժամը 12.00-ին, Երևանի Նանսենի փողոցի թիվ 12 շենքի հետնամասում գտնվող ավտոլվացման կետի մոտ կայանված, 1968 թ. ծնված Գրիգոր Զ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից փորձել է բացահայտ հափշտակել դրամապանակ, որի մեջ եղել է գումար, սակայն հանցագործությունը կանխվել է Գրիգոր Զ.-ի 17-ամյա որդու կողմից, որից հետո Հարություն Շ.-ն դիմել է փախուստի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: