ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտ հափշտակել է քաղաքացուհու դրամապանակը և բերման ենթարկվել ոստիկանություն

27.09.2017 10:26 Կողոպուտ

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12.10-ին, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Միչուրինի փողոցից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1963 թ. ծնված Տիգրան Վ.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:
Պարզվել է, որ Տիգրան Վ.-ն նույն օրը՝ ժամը 12.00-ին, Միչուրինի փողոցի թիվ 20/1 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակում բացահայտ հափշտակել է 1978 թ. ծնված Արմինե Կ.-ի դրամապանակը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: