Կողոպուտ Նովոչերկասկում
05.09.2016 11:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, բաժին է հրավիրվել 1985 թ. ծնված Մկրտիչ Ե.-ն, ով 2015թ. դեկտեմբերի 25-ից ՌԴ Նովոչերկասկի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի /կողոպուտ/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: