Կողոպտիչները ձերբակալվեցին
Հունիսի 4-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի բնակարանից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խմբին 1996 թ. ծնված Կոկո Ժ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ին, իր ծանոթ, 1995 թ. ծնված Նարեկ Խ.-ն մի անծանոթ երիտասարդի հետ տանը բացահայտ հափշտակել են «Այֆոն 4», «Այֆոն 6», «Սամսունգ Գալաքսի» մոդելների բջջային հեռախոսներ, «Այփադ 2» և «Այփադ 3» մոդելների դյուրակիր համակարգիչներ և «Այֆոն 6» բջջային հեռախոսի տուփը, որից հետո դիմել են փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անծանոթը 1994 թ. ծնված Հրաչյա Ի.-ն է:
Հունիսի 6-ին Նարեկ Խ.-ն և Հրաչյա Ի.-ն բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նարեկ Խ.-ն և Հրաչյա Ի.-ն ձերբակալված են:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: