ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպտիչը հայտնաբերվեց

10.09.2016 09:36 Կողոպուտ

Օգոստոսի 28-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Սվետլանա Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան քաշել-պոկելու միջոցով հափշտակելու մասին:
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների և ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, 1986 թ. ծնված Հակոբ Խ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: