Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին
22.06.2015 10:22
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 20-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Նոր-Խարբերդի 5-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Գարիկ Պ.-ին, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի (Կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
Գարիկ Պ.-ն ներկայացվել է Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: