ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

87-ամյա տուժողը փողոցում ճանաչել էր իրեն կողոպտողին

05.11.2014 14:06 Կողոպուտ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1927 թ. ծնված Արտաշես Վ.-ն Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում նկատել էր այն անձնավորությանը, որը հոկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրիի Հաղթանակի պողոտայում գտնվող պուրակում իրեն հրելով վայր էր գցել, գրպանից հափշտակել դրամապանակը՝ կանխիկ գումարով, և դիմել փախուստի:
Կատարվածի մասին Արտաշես Վ.-ն տեղյակ էր պահել նշված հրապարակում ծառայություն կատարող ոստիկաններին:
Ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվածը 1983 թ. ծնված, նախկինում դատված Գրիգոր Հ.-ն էր:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: