Կոմիի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով
05.11.2013 10:25
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 4-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Համլետ Պ.-ին, որը սեպտեմբերի 16-ից ՌԴ Կոմիի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: