ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանություն ընդունվողների աճը շարունակվում է. սպայական ուսադիրներ ստացան հինգ տասնյակ քաղաքացիներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

26.04.2019 16:37 Պաշտոնական

 

ՀՀ ոստիկանություն ընդունվողների շարունակական աճ է գրանցվում: Միայն վերջին մի քանի օրերին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանության լեյտենանտի և ավագ լեյտենանտի ուսադիրներ ստացան հինգ տասնյակ քաղաքացիներ:
Ավանդույթի համաձայն՝ նրանց կոչումները շնորհում էր անձամբ Վալերիյ Օսիպյանը:
Նոր ընդունվող ոստիկանության լեյտենանետներն ու համակարգում վերականգնվող ոստիկանության ավագ լեյտենանտները ծառայության կանցնեն ոստիկանության կենտրոնական ապարատի, մարզային և Երևան քաղաքի վարչությունների ենթակա բաժիններում, ճանապարհային ոստիկանությունում և այլ ստորաբաժանումներում:
Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով սպայական առաջին ուսադիրներ ստանալու կապակցությամբ՝ հույս հայտնեց, որ նրանք անաչառ, անկաշառ և սրտացավ կծառայեն օրենքին ու ժողովրդին:
ՀՀ ոստիկանության պետը հաջողություն մաղթեց ոստիկանության ծառայողներին հանցավորության դեմ պայքարում և հասարակական կարգի ամրապնդման գործում:
Հիշեցնենք, որ սպայական ուսադիրներ ստացած ոստիկանները անցել են քննական ու ստուգողական մի քանի փուլեր: Ծառայության նշանակվելուց հետո նրանք ոստիկանության կրթահամալիրում կանցնեն եռամսյա վերապատրաստման դասընթացներ, ինչից հետո լիիրավ կընդգրկվեն Հայաստանի ոստիկանության մեծ ընտանիքում: