Ոստիկանության 5 ծառայողի շնորհվեց ոստիկանության լեյտենանտի կոչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
14.12.2018 19:18
Պաշտոնական

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային և Երևան քաղաքի վարչությունների 5 ծառայողներ ՀՀ ոստիկանության պետից ստացան առաջին սպայական ուսադիրները:
Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով ոստիկանության լեյտենանտներին սպայական կոչումներ ստանալու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նրանք կիրականացնեն բարձրորակ ծառայություն և իրենց գիտելինքներով ու փորձով էլ ավելի կամրապնդեն ոստիկանություն-հասարակություն կապը: