ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոռնիձորցին զենք-զինամթերք է հայտնաբերել ու հանձնել ոստիկանություն

Հունիսի 4-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության ՊՊԳՎ Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում բաժին է ներկայացել Կոռնիձոր գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 132 և «ԱԿՄ»-ի 7.62 մմ տրամաչափի 4 փամփուշտ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, ձեռքի բեկորային նռնակի պայթուցիչ, «ԱԳՍ» 30մմ տրամաչափի 1 փամփուշտ և հայտնել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի «Ջուջումլու» կոչվող տարածքից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: