Հետախուզվողը բերման ենթարկվեց Կոտայքի բաժին
13.09.2019 11:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 10.07-ին, ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Ռազմիկ Մ.-ն, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 1-ին մասի և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: