Կոտայքի ոստիկանները հայտնաբերեցին երկու հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
19.01.2015 10:26
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 17-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բերման են ենթարկվել 1977 թ. ծնված Արտյոմ Մ.-ին, որը հունվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 2-րդ մասի և 244 հոդվածի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը/ մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: