Կոտայքի ոստիկանները հետախուզվողին ներկայացրել են վարույթն իրականացնող մարմնին
09.02.2021 12:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին Ջրվեժ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Արման Ք.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արման Ք.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: