Կոտայքի ոստիկանների արձագանքը չուշացավ
Հունիսի 2-ին Կոտայքի մարզի գյուղերից մեկի 47-ամյա բնակչուհին համայնքային ոստիկանին հայտնել է, որ 59-ամյա ամուսինն իրենց տանը կից հողամասում կանեփի բույսեր է ցանում, աճեցնում ու օգտագործում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տանը կից հողամասում կատարված դեպքի վայրի զննությամբ ակնառու, տեսանելի վայրերից հայտնաբերվել է կանեփի 11 բույս՝ 125 գրամ կշռով: Կինը հողամասի տարածքից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթ՝ 1.46 գրամ կշռով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող, չորացված և մանրացված բուսական զանգվածով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: