Կոտայքի ոստիկանների բացահայտումը
Հուլիսի 7-ի գիշերը, տեխնիկական միջոցներով մուտքի դուռը բացելով, Աբովյան քաղաքի մի մթերային խանութից հանել էին վճարային տերմինալը, բայց միացել էր անվտանգության ձայնային ազդանշանը, և խանութից 50 մետր հեռավորության վրա տերմինալը թողել ու հեռացել էին:
Ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ գործողությունների արդյունքում հուլիսի 10-ին, ժամը 13-ին, Երևանի Դուրյան թաղամասից բերման է ենթարկվել և Աբովյանի քննչական բաժին ներկայացվել Չարենցավանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: