Կոտայքի ոստիկանները բերման ենթարկվածի մոտ ատրճանակ են հայտնաբերել
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 24-ին, ժամը 18.30-ին, զենք-զինամթերք պահելու կասկածանքով, Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանից բերման են ենթարկել Աբովյանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու՝ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:
Ատրճանակը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: