Կոտայքի բաժնի քրեական հետախույզները նախկինում կատարված գողություն են բացահայտել
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ սեպտեմբերի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Գետարգել գյուղի Ծաղկունք թաղամասի իր տան բակում կայանված էվակուատորից գողացել են անվադողերն ու մարտկոցները:
Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 31-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել, որ նշված գողությունը կատարել է ինքը: Խոստովանել է նաև, որ էվակուատորի դիզվառելիքի տարայից գողացել է 80 լիտր դիզվառելիք:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: