Կոտայքի ոստիկաններն օպերատիվորեն հայտնաբերեցին բջջային հեռախոս գողացած անձին. գողոնը հայտնաբերվել է
Հուլիսի 24-ին, ժամը 16.15-ին,ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող բժշկական կենտրոնի սպասասրահի սեղանից գողացել են 400 հազար դրամ արժողության բջջային հեռախոս:
Կոտայքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է Աբովյան քաղաքի 49-ամյա մի բնակիչ:Ժամը 17.25-ին նա հայտնաբերվեց,բերմանենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին և տվեցխոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ բջջային հեռախոսը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: