Կումայրիի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք
Հունվարի 27-ին ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու երկու դեպք: Իրացնելով հավաստի տվյալները՝ նրանք Գյումրիի Շահումյան փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Բայանդուր գյուղի 27-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց բույսի կանաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ: Նույն օրը Գյումրիի Շահումյան փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 54-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին չորացված շագանակագույն զանգված: Ձերբակալվածի հայտնածով՝ այն թութունից և կանեփից պատրաստված թմրանյութ է:
Տղամարդիկ և դեպքերի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: