Կումայրիի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04.10.2019 14:10
Թմրամիջոցի հայտնաբերում
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գյումրու Խրիմյան Հայրիկ թաղամասի բնակիչներից մեկը մշակումն արգելված բույս է աճեցնում։ Նույն օրը նրա տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվեց 20 գրամից ավելի կանեփանման բույս։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: