ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կումայրիի ոստիկանները հայտնաբերեցին սիրող-բուսաբանին

«Հետախուզում-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 15-ին տեղեկություններ են ստացվել, որ 63-ամյա մի գյումրեցի իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ, որից պատրաստում և օգտագործում է թմրամիջոց:
Տղամարդու բնակարանի հյուրասենյակում կատարած զննությամբ հայտնաբերել են 35 գրամ ընդհանուր կշռով, պլաստիկ տարաների մեջ աճեցված կանեփի բույսի ցողուններ:
Գյումրեցին հայտարարել է, որ հայտնաբերվածը ցանել է անձամբ՝ բույսերի նկատմամբ հետաքրքրասիրություն ունենալու պատճառով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`