Գողության համար հետախուզվողը ներկայացավ Կումայրիի բաժին
30.09.2019 15:58
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 29-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 23-ամյա Հենրիկ Զ.-ն, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: