Կումայրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
10.02.2021 14:27
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 9-ին Երևան քաղաքի Թումանյան փողոցից բերման են ենթարկել 58-ամյա Գրիգոր Պ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գրիգոր Պ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: