1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կումայրիի ոստիկանների պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը։
Դեկտեմբերի 10-ին Կումայրիի բաժնի ոստիկանները Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 2-րդ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են Ախուրյանում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 5 փաթեթ՝ մի քանի գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով և շուրջ 1 գրամ կրիստալի նմանվող զանգվածով։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։
Նույն օրը, ժամերի տարբերությամբ , բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության երկրորդ դեպքը։ Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Շահումյան փողոցում ձերբակալեցին 32-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 2 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականչավուն զանգված։ Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։
Հաջորդ բացահայտումը դեկտեմբերի 11-ին էր։ Կումայրիի բաժնի ոստիկանները Երևանյան խճուղում հայտնաբերեցին և ձերբակալեցին Շահինյան փողոցում բնակվող, 30-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչ։ Ըստ ձերբակալվածի՝ հայտաբերվածը թմրամիջոց էր, որը գնել էր տելեգրամյան ալիքի միջոցով։
Նույն օրը երեկոյան Կումայրիի բաժնի քրեական հետախույզները բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության 4-րդ դեպքը։ Նրանք Գյումրիի Օդանավակայանի փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին և Կումայրիի բաժին տարան 28-ամյա մի գյումրեցու։ Նրա խուզարկությամբ հայտաբերվեց 3 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտեց, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով:
Բոլոր դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: