ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կուտականում մի տղամարդ ինքնաձիգ ու փամփուշտներ է հանձնել ոստիկանություն

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 10-ին, ժամը 21.20-ին, Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ, 1 պահեստատուփ՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 23 փամփուշտով, ու հայտնել, որ զենք-զինամթերքը գտել է իրենց տան կտուրը վերանորոգելիս, և որ այն պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ հորը:
Նշանակվել է ԴՁՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: