Կուրիս գյուղում կանեփի թփեր են հայտնաբերվել
11.08.2022 17:40
Թմրամիջոցի հայտնաբերում
Օգոստոսի 10-ին քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Մեղրիի բաժնի ծառայողները Կուրիս գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել են կանեփի 10 թուփ։ Ըստ 41-ամյա տանտիրոջ՝ դրանք ինքն էր աճեցրել՝ թմրամիջոց պատրաստելու համար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշանակվել են փորձաքննություններ։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: