Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Երևանի Կոնդ թաղամասում հետախուզվող են հայտնաբերել
16.03.2015 14:22
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 15-ին, ժամը 06.50-ին, Երևան քաղաքի Կոնդ թաղամասից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Հրաչ Բ.-ն, որը հունվարի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: