Կռփազենքը գրպանում
27.07.2015 12:55
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հուլիսի 26-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, սառը զենք կրելու կասկածանքով, Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ժորա Մ.-ին, որտեղ անձնական զննությամբ տաբատի գրպանից հայտնաբերել են կռփազենք:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: