ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդի մոտ ատրճանակ, կռփազենք, ծալովի դանակ և թմրամիջոց է հայտնաբերվել

Երիտասարդի մոտ ատրճանակ, կռփազենք, ծալովի դանակ և թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները և ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները փետրվարի 20-ին, ժամը 04.00-ին, Ա. Հովհաննիսյան փողոցում հայտնաբերել, ատրճանակ, սառը զենք և թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են ներկայացրել 21-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Volterman Mod 99» գրառմամբ ատրճանակ՝ փամփշտատուփով, կռփազենք, ծալովի դանակ, մարիխուանայի նմանվող 2,15 գրամ դեղնականաչավուն զանգված և մոխրացած դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: