ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշխատանքային հանդիպում ՀՕՖ-ի երեխաների աջակցման կենտրոնում

Աշխատանքային հանդիպում ՀՕՖ-ի երեխաների աջակցման կենտրոնում

Մայիսի 25-ին ՀՕՖ-ի «Երեխաների աջակցման կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելման ռազմավարական ծրագրի մշակման շրջանակներում աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցում էին կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը, ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը և փորձագետներ:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելման ռազմավարական ծրագրի մշակման նպատակով ստանդարտների և ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման 2008-2012 թթ. պետական ծրագիրը, որի շուրջ ծավալվեց մտքերի փոխանակություն:
Հանդիպման ավարտին աշխատանքային խմբի ներկայացուցիչները պլանավորեցին հետագա հանդիպումների ձևաչափն ու ժամանակացույցը: