Կրակել էր թափառող շների վրա. նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին, ժամը 03.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ մի տղամարդ Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում զենք է օգտագործում:
Իրավապահները նշված վայրում հայտնաբերել, զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են ներկայացրել 32-ամյա մի տղամարդու, որը Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի բնակիչ է: Նա ներկայացրել է «Մակարովի» նմանվող ատրճանակ՝ առանց փամփուշտների:
Ոստիկանություն զանգած երիտասարդից ընդունվել է հաղորդում, ըստ որի՝ ժամը 02.40-ին 32-ամյա տղամարդը կրակել էր թափառող շների վրա, ինչի համար ինքը խփել էր նրա դեմքին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: