Կրակոցներ Պռոշյան գյուղում
03.03.2015 16:45
Այլ հանցագործություններ
Մարտի 3-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կրակոցներ են հնչել: Ժամը 14.05-ին հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Արման Թ-.ն:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գյուղամիջում հնչել են կրակոցներ: Դեպքի վայրում հայտնաբերվել է 5 պարկուճ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: