1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կրակոցներ` Երևանում. կա բերման ենթարկված

Կրակոցներ` Երևանում. կա բերման ենթարկված

Նոյեմբերի 5-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնեց, որ Տիգրանյան 19 շենքի բակից 4-5 կրակոցի և վիճաբանության ձայներ են լսվել: Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կեսգիշերն անց՝ ժամը 00.10-ին, բժշկական կենտրոններից մեկից հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 19-ամյա Սուրեն Թ.-ն:
Ոստիկանության Արաբկիրի բաժնից բժշկական կենտրոն մեկնեց օպերատիվ խումբ: Ըստ տուժածի հարազատի հայտարարության` երիտասարդը վնասվածքը ստացել էր շենքի բակում:
Շուտով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժնի աշխատակիցները Տիգրանյան փողոցի 21 շենքի բակում էին: Դեպքի վայրից հայտնաբերվեց տարբեր տրամաչափի 10 պարկուճ, 4 գնդակ և 3 գնդակի բեկոր:
Նշանակվեցին դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվածի հանգամանքները պարզելու, հրազեն գործադրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով ստուգվեց կասկածյալների շրջանակը: Կա բերման ենթարկված անձ:
Քննությունը շարունակվում է:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: