Գորիսի ոստիկանները բացահայտել են խուլիգանությունը․ ապօրինի պահվող ինքնաձիգը հայտնաբերվել է
Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Գորիս քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ կրակոցի ու հրավառության ձայն է լսվում:
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 00.40-ի սահմաններում Գորիս քաղաքի Արցախյան խճուղու ռեստորաններից մեկի մոտ 38-ամյա և 42-ամյա գորիսցի երկու տղամարդ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ են արձակել: Նշված վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճները:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գորիսի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք «ԱԿՄ» տիպի ինքնաձիգը հայտնաբերվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: