ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կրակոցներ Ամիրյան փողոցում. հարուցվել է քրեական գործ

Կրակոցներ Ամիրյան փողոցում. հարուցվել է քրեական գործ

Հուլիսի 18-ին, ժամը 19.11-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ամիրյան փողոցում կրակոցներ են: Ժամը 21.13-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքային հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 42-ամյա տղամարդ և հայտնել, որ քաղաքի կենտրոնում իր վրա կրակել են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 19.00-ին Ամիրյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ մի խումբ անձինք վիճել են, որի ընթացքում նրանցից մեկը հրազենային վնասվածք է ստացել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 3 պարկուճ և արնանման հետքեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հուլիսի 19-ին, ժամը 01.04-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած տղամարդը հայտնել է, որ Ամիրյան փողոցում իրեն դանակահարել են:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: