ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կրակոցներ Կարբիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կրակոցներ Կարբիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 27-ին՝ ժամը 22-ն անց 50-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղում ապրող 3 տղամարդ, որոնցից երկուսը՝ հրազենային վիրավորումով։ Նույն օրը ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է հնչել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կարբիի մի բնակիչ, որը դանակահարված է։
Աշտարակի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են Կարբի գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ նրանց ուղղությամբ ինքնաձիգով կրակել է Կարբիի բնակիչ Արմեն Դավթյանը։ 44-ամյա Դավթյանի հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ նա դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 28-ին, ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Արմեն Դավթյանը իրավապահներին է ներկայացրել «Կալաշնիկով» ինքնաձիգ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: