1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի ոստիկանները բերման են ենթարկել Երևան-Արմավիր ճանապարհին կրակոց արձակած երիտասարդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևան-Արմավիր ճանապարհին՝ Արշալույս համայնքի սկզբնամասում, երթևեկության հետ կապված հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու երիտասարդի միջև։ Այդ ընթացքում Նրանցից մեկը ատրճանակը պարզել է մյուսի վրա ու կրակոց արձակել, ինչից հետո հեռացել է։ Վաղարշապատի ոստիկանները ստացած տվյալների իսկությունը ստուգելուց հետո կարճ ժամանակում հայտնաբերեցին Էջմիածնում ապրող 26-ամյա երիտասարդին ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։ Անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել է փականով դանակ։ Երիտասարդի վարած «Հունդայի» մակնիշի ավոտմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: