ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում

Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում

Օգոստոսի 9-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ստացվել է հաղորդում, որ «ճկույթի ամպուտացիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ծովինար գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 19-ի սահմաններում Ծովինար գյուղի հարակից անտառամերձ տարածքում տուժած տղամարդն ու 30-ամյա որդին նախիրը տուն տանելիս հանդիպել են 33-ամյա համագյուղացուն, որը հայհոյանքներ է հնչեցրել 57-ամյա տղամարդու հասցեին և գազային ատրճանակով երկու անգամ կրակել նրա ուղղությամբ: Այնուհետև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում որդին խլել է ատրճանակը, իսկ հայրը ստացել է մարմնական վնասվածք:
Ծովինար գյուղի 35-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Սակայն գործը սրանով չի ավարտվել: Մոտ մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ 35-ամյա ծովինարցին նույնպես բուժօգնության է դիմել հիվանդանոց: Իրավապահներին նա հայտնել է, որ վերոհիշյալ ծեծկռտուքի ժամանակ հայր ու որդի ձեռքերով ու քարերով հարվածներ են հասցրել իրեն:
Կողմերի մեղավորության աստիճանն ու միջադեպի հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: