Կրասնոդարի երկրամասի Պատիժների իրականացման դաշնային ծառայության կողմից հետախուզվում էր գույքը դիտավորյալ ոչնչացնելու, ծեծի, թեթև մարմնական վնասվածք պատճառելու և գույքի յուրացման մեղադրանքներով
17.06.2013 11:55
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 14-ին, ժամը 23.50-ին, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 18 հասցեից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Էդվարդ Յ.-ն, որը 2012 թ. ապրիլի 19-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Պատիժների իրականացման դաշնային ծառայության կողմից հետախուզվում էր գույքը դիտավորյալ ոչնչացնելու, ծեծի, թեթև մարմնական վնասվածք պատճառելու և գույքի յուրացման մեղադրանքներով:
Խափանման միջոցը` կալանք:
Էդվարդ Յ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: