Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով
14.07.2014 13:05
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 13-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Անթառամ Պ.-ին, որը 2013 թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: